Մեծ Բրիտանիայում քննարկում են Եվրամիությունից առանց Բրյուսելի հետ համաձայնագիրը հավանության արժանացնելու դուրս գալու տարբերակը։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը բյուջեում 3 մլրդ ֆունտ սթեռլինգ է պահուստավորել (3․36 մլրդ եվրո)՝ ԵՄ-ից դուրս գալու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը։
«Շատ նորություններ կան Brexit-ի և ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ համաձայնագրի դուրս գալու մասին։ Ինձ համար պարզ էր, որ մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տարբերակներին, և այդ պատճառով 3 մլն ֆունտ սթեռլինգ եմ պահուստավորել՝ այդ բյուջեի շրջանակում Brexit-ի նախապատրաստման համար և պատրաստ եմ ավելին ծախսել, եթե դա երբևէ անհրաժեշտ լինի»,-նշել է նա։









































