Տղամարդը համոզել է իր շանը կողոպտել կնոջը։ Ամբողջ գործընթացը նա տեսագրել է և համացանցում հրապարակել, գրում է MSN-ը։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տերը համոզում շանը գումար վերցնել ընկերուհու պայուսակից։ Շունը նախ տատանվում է, հետո կատարում տիրոջ խնդրանքը։

«Լա՛վ տղա։ Շտապի՛ր, քանի մայրիկը քեզ չի նկատել»,-ասում էր տղամարդը։
Արդյունքում շունը տիրուհուց խլել է 100 դոլար։










































