«Վստահություն բառը ցանկացած հարաբերությունների համար խիստ կարևոր է. եթե չկա վստահություն կողմերի միջև, ապա համագործակցությունը, գործընկերությունը ինչ-որ պահի կկանգնի»,- «Հայաստան և Ռուսատան. Իրականություն, խնդիրներ և հնարավորություններ» խորագիրը կրող համաժողովին հայտարարեց Եվրոպական ինտեգրման և իրավունքի կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում նշմարելի է վստահության պակասը. «Դա ռուսական արտաքին քաղաքականության՝ իր մերձավոր հարևանների, հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների նկատմամբ վարվող քաղաքականության առանցքային էլեմենտն է»:
Նա նկատեց, որ Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը՝ ընդհանրապես, և Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականությունը՝ մասնավորապես, զերծ չէ այս հիմնախնդրից. «Ռուսաստանը փորձ է անում հայերին և Հայաստանը պահել առավելագույն կառավարման տակ, քանի որ Հայաստանի մասնակցությունը որևէ արևմտյան միջոցառման դիտարկվում է որպես դավաճանություն»:
Արթուր Ղազինյանը կարծում է, որ Ռուսաստանի կողմից արտաքին քաղաքականության հիմքում դրված գաղափարախոսական հենքը դեռևս չի նպաստում փոխգործակցության իրական հնարավորությունների բացահայտմանն ու իրացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































