Քնի և հանգստի ճիշտ պլանավորման մասին գրքերի հեղինակ Շոն Սթիվենսոնը հայտարարել է, որ օրգազմները պետք է «մտցնել օրակարգի մեջ», քանի որ ֆիզիկական լիցքաթափումը նպաստում է հանգստի ճիշտ կազմակերպմանը,– գրում է Romper-ը։
Ընդ որում, Սթիվենսոնը նշել է, որ կանոնավոր ձեռնաշարժությունը թույլ է տալիս իսկական «հորմոնալ» կոկտեյլ ստեղծել, բաղկացած օքսիտոցինից, նորադրենալինից, վազոպրեսինից, պրոլակտինից և սերոտոնինից։

Այս հորմոնները, Սթիվենսոնի խոսքերով, օգնում են նվազեցնել սթրեսը, բավական իջեցնել օրգանիզմում կորտիզոլի մակարդակը և նույնիսկ վերահսկել քնի փուլերը։ Ընդ որում, ֆիզիակական լիցքաթափումն օրգազմից հետո «քնեցնում է» ուղեղը և հանգստի վիճակի է բերում կենտրոնական նյարդային համակարգը՝ հնարավորություն տալով մարդուն արագ և առանց ալկոհոլ օգտագործելու քնել։
Սակայն տարվել պետք չէ։ Չնայած որ ամսական 18-20 անգամ մաստուրբացիան նվազեցնում է բարորակ և չարորակ նորագոյացությունների հավանականությունը, ինքնաբավարարման չարաշահումը կարող է զգալիորեն բարձրացնել արյան ճնշումը և սրտի հիվանդություններ առաջացնել։









































