23-ամյա հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդը հաճախ է զարդարում ամենահայտնի նորաձև ամսագրերի շապիկները, ինչպես նաև վառ ֆոտոսեսիաների հերոսուհի է դառնում՝ ամենաանսպասելի կերպարներ փորձարկելով։

Այս անգամ Ջիջին նկարահանվել է հանդուգն կերպարում՝ V Magazine ամսագրի համար։ Պարբերականի պաշտոնական Instagram-ում հրապարակված կարճ հոլովակներում Հադիդը, լողազգեստով և կոպիտ աշնանային կոշիկներով, ջիպով անցնում է ցեխերի միջով, խոշոր զարդերով լողում է ջրի տակ և բոտֆորտներով և բիկինիով նկարվում է ծովափին։










































