Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջազգային ծրագրերի բաժնի պետ Լիլիթ Ափուջանյանին և Ճապոնիայից ժամանած սննդամթերքի անվտանգության խորհրդատու Շինթա Նիշինոյին:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ճապոնացի հյուրին ներկայացվել են Տեսչական մարմնի գործառույթները և սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմներն՝ այս ենթատեքստում նաև փոքր և միջին ձենարկություններին ներկայացվող պահանջները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է փոքր ու միջին բիզնեսին հնարավոր բոլոր միջոցներով՝ խորհրդատվությամբ, հանդիպումների ու սեմինարների կազմակերպմամբ, աջակցելու պատրաստակամությունը:

Նա մասնավորեցրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ շատ ավելի հեշտ և նպատակահարմար է կանխել ռիսկերը, վերացնել դրանք կամ հասցնել նվազագույնի հենց արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով:

Պարոն Նիշինոն ներկայացրել է ճապոնական փորձն այս ոլորտում, նաև տեղեկացրել, որ HACCP համակարգի ամբողջական ներդրումը Ճապոնիայում նախատեսվում է ավարտել մինչև2020 թվականը:

Նա նշել է, որ 36 ոլորտների համար մշակվում են առանձին ձեռնարկներ, որոնք ներառում են բոլոր ձևաթղթերն ու մատյանների օրինակները: Այս առումով մեծ նշանակություն է տրվում տնտեսվարողների համար թրեյնինգների կազմակերպմանը:

Թե Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը, թե Տեսչական մարմնի մասնագետները շեշտել են ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը:

Երկուստեք կարևորվել է տնտեսվարողների գիտելիքների և կարողությունների ավելացման համար ջանքերի մեկտեղումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել թրեյնինգներ փոքր և միջին ձեռնարկատերերի, հատկապես՝ նոր բիզնեսի մեկնարկման ծրագրեր ունեցողների համար:

Տնտեսվարողները կարիք ունեն ամենալայն տեղեկատվության՝ բիզնես սկսելու համար անհրաժեշտ ամենաառաջնային քայլերից սկսած մինչև HACCP համակարգերի ներդրման մանրամասները:

Թրեյնինգների մեկ այլ շարք էլ նախատեսվում է կազմակերպել Տեսչական մարմնի մասնագետների որակավորման բարձրացման ու գիտելիքների կատարելագործման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում