ԱՄՆ կառավարությունը Շոտլանդիայի գոլֆ հանգստավայրին առնվազն 77 հազար դոլար է վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այնտեղ այցելելուց առաջ, փոխանցում է Reuters-ը։
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարի Մեծ Բրիտանիա այցը, ըստ երևույթին, շահավետ էր նրա բիզնես կայսրության համար։
Նման ծախսերը ցույց են տալիս, որ ԱՄՆ պետքարտուղարությունը, որը սովորաբար զբաղվում է արտասահման նախագահի այցերը կազմակերպելով, ավելի քան 77 հազար դոլար վճարել է Trump Turnberry-ին, որը 2018-ի ապրիլից շոտլանդական հանգստավայրի սեփականատերն է։
Թրամփն այնտեղ է մնացել և գոլֆ խաղացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման միջանկյալ ժամանակահատվածում։








































