Իսրայելի խորհրդարանը (կնեսետ) պետության հրեական բնույթի մասին օրենքի է ընդունել։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ երկրի գոյության հիմնական սկզբունքը ձևավորվել է ըստ օրենքի՝ 122 տարի անց այն բանից հետո, երբ քաղաքական սիոնիզմի հիմնադիրներից Հերցելը հրապարակեց իր տեսությունը։
Օրինագիծն Իսրայելը բնորոշել է որպես հրեաների հիմնական պետություն, օրենսդրական կարգով ընդունել մենորայի խորհրդանիշը (7 ցողուն ունեցող աշտանակ, հուդդայականության հնագույն խորհրդանիշերից մեկը), Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակել, իսկ եբրայերենը՝ միակ պետական լեզու։
Թել Ավիվի փողոցներում այս պատճառով բողոքի ցույցեր են տեղի ունենում։
Արաբների ներկայացուցիչները պնդում են, որ փաստաթղթում ռասիզմի և խտրականության սպառնալիքի դրսևորումներ կան։







































