Wednesday, 15 07 2026
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

Սաբոտաժ. «Սանիթեքը» որոշել է բոյկոտե՞լ աղբահանությունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ողողված է լեփ–լեցուն աղբամանների ու դրանց շուրջ վխտացող աղբի լուսանկարներով: Հատկապես ամառային շոգ օրերին նման վիճակը հղի է լուրջ հետևանքներով, ի մասնավորի՝ վարակի տարածման վտանգով:

Ի դեպ, պատահական չէ, որ այս օրերին կտրուկ շատացել են ինֆեկցիոն հիվանդությունները: Նախօրեին «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ իրենց անգործությունը բացատրելով նրանով, որ «տեխնիկական խափանումներ են գրանցվել»: Թե այդ ինչ խափանումների մասին է խոսքը, որ ամբողջ քաղաքը հայտնվել է նման վիճակում, չի պարզաբանվում. ի՞նչ է, բոլոր մեքենաները միանգամից շարքից դո՞ւրս են եկել, թե՞ բոլոր աշխատակիցներն են գործադուլ հայտարարել:

Սակայն որքան էլ խոստացել էին հնարավորինս արագ լուծել խնդիրը, որևէ տեղաշարժ չկա: Ավելին, շատերն արդեն սկսել են այս վիճակը գնահատել որպես սաբոտաժ: «Տեխնիկական խափանումների» բնույթի ու դրանց վերացման ժամկետների մասին փորձեցինք տեղեկատվություն ստանալ հենց «Սանիթեքից», սակայն ողջ օրը անհասանելի էր մամուլի պատասխանատուի բջջայինը, իսկ ադմինիստրացիայի ֆիքսված կապի հեռախոսին համառորեն այդպես էլ ոչ ոք չպատասխանեց:

Ի դեպ, հավելենք, որ «Սանիթեքը» մեկ անգամ չէ, որ նման պատճառաբանություններով ներողություն  է խնդրում մայրաքաղաքի բնակչությունից, բայց, ինչպես տեսնում ենք, ներողությունով աղբ չես հավաքի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում