Լոնդոնում տեղի է ունեցել «Մամա Միա 2» ֆիլմի պրեմիերան։ Հայտնի դերասանուհիներ Մերիլ Սթրիփն ու Շերը, որոնք կատարում են գլխավոր դերերը, զարմացրել են իրենց վարքով։
Ֆոտոսեսիայի ժամանակ 69-ամյա Մերիլ Սթրիպը և իրենից երեք տարով մեծ Շերը շրթունքներից համբուրվել են։ Կրքոտ համբույրը հասցրել են անմահացնել լուսանկարիչները։ Բացի այդ, Մերիլն ու Շերը միմյանց սեր են խոստովանել։ Աստղերը հարցազրույցում չեն կարողացել թաքցնել իրենց հույզերը և զվարճալի կերպով մեկնաբանել են մյուզիքլում իրենց համագործակցությունը։

«Սա իմ մայրն է։ Նա ինչ որ գերադրական մի բան է դարձել։ Սիրում եմ քեզ»,– ասել է Մերիլ Սթրիփը՝ փոխադարձ պատասխան ստանալով։
Բացի այդ, միջոցառմանը ներկա են գտնվել ֆիլմում գլխավոր դերեր խաղացած հոլիվուդյան աստղերը. Փիրս Բրոսնանը, Քոլին Ֆըրթը, Սթելան Սքարսգարդը, Ջուլի Ուոլթերսը, Դոմինիկ Քոլինը։











































