Բրիտանական Rolls-Royce ընկերությունը հայտարարել է մանր ռոբոտ–ուտիճների մշակման մասին, որոնք բաց կթողնվեն ավիացիոն շարժիչների մեջ՝ անսարքությունները վերացնելու համար։ Այս մասին հաղորդվում է Rolls-Royce–ի պաշտոնական կայքէջում։
Նախագծի շնորհանդեսը կայացել է Մեծ Բրիտանիայի «ֆարնբորո» ավիասրահում։ Ըստ Rolls-Royce–ի ճարտարագետների՝ տեխնոլոգիան կարագացնի շարժիչների վիճակի մշտադիտարկումը, ինչպես նաև կվերացնի ամեն անգամ նորոգելու համար այն դուրս հանելու անհրաժեշտությունը։
«Շարժիչի սովորական ստուգումը հինգ ժամ է տևում, իսկ այս փոքր ռոբոտների հետ հնարավոր է ընդամենը հինգ րոպե պահանջվի»,– պատմել է ծրագրի հեղինակ Ջեյմս Քելը։ Ուտիճ–ռոբոտների ստեղծմանը մասնակցում են Հարվարդի և Նոթինգհեմի համալսարանի մասնագետները։







































