Սեխն ամառային հատապտուղ է, որը ցանկալի չէ համադրել այլ մթերքների հետ։ Փորձագետները պատմել են, թե ում է հակացուցված այն,– գրում է clutch.ua կայքը։
Այս օգտակար հատապտուղը շատ հակացուցումներ ունի։ Այն չի կարելի օգտագործել շաքարախտով հիվանդներին, աղեստամոքսային տրակտի բորբոքային կամ վարակիչ հիվանդությունների դեպքում։

Շատ կարևոր է սեխը ճիշտ ուտելը։ Առաջին օրենքն է. չհամադրել սեխն այլ մթերքների հետ, այլ առանձին ուտել, որպես առանձին կերակրատեսակ։ Ցանկալի է սեխ ուտելուց մեկ ժամ առաջ կամ հետո այլ մթերքներ չօգտագործել։
Մասնագետները հատկապես զգուշացնում են չհամադրել սեխը կաթնաթթվային մթերքների հետ։

Երկրորդ օրենքը, որքան էլ որ այն համեղ լինի, պետք է ուտել մի քանի կտոր, ոչ ավել։ Սեխի մեջ շատ վիտամիններ և հանքանյութեր են պարունակվում և դրանց մեծ քանակությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։








































