Saturday, 20 06 2026
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք

Խորհրդակցություն՝ վարչապետի մոտ․ քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը:  
«Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել:
Ըստ էության, ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր էներգետիկ համակարգը բալանսավորման և ռազմավարական հեռանկարի առումով համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»,- ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը:
 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը զեկուցել է, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործունեության ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամկետի խախտման: Բացի այդ, օգոստոսի մեկին կավարտվեն նաև ՀԱԷԿ-ի ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքները և այն կվերագործարկվի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել է մեր երկրում միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև միջուկային վառելիքի թափոնների պահպանմանն ու հետագա վերամշակմանն ուղղված հարցեր:
Այնուհետև վարչապետին են ներկայացվել Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները, հիդրոէներգետիկայի ոլորտում առկա իրավիճակն ու հնարավոր ծրագրերը:
Նշվել է, որ հատկապես արևային էներգետիկայի ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, մի շարք ներդրողներ ներկայացրել են ներդրումային ծրագրեր իրականացնելու հայտեր: Ավարտվել է նաև Մասրիկ-1 55 ՄՎ արեւային կայանի կառուցման ծրագրի ներդրողների մրցույթը, որում  ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V եւ իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը և ճանաչվել հաղթող: Նախարար Գրիգորյանը զեկուցել է, որ առաջիկա օրերին նշված ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ կայանի կառուցման պայմանագիրը ստորագրելու նպատակով:
 Վարչապետը ողջունել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, միաժամանակ, անդրադարձել հիդրոէներգետիկայի բնագավառին և հավելել. «Ծրագրերի շրջանակում պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով որևէ գործողություն է արվում: Դա պետք է ուղղակի բացառել: Եթե նախագիծը լավն է, պետք է կարողանան մարդկանց համոզել, որ այն լավն է: Այստեղ պետք է վճռական նշանակություն ունենա համայնքների տեսակետը: Սա վերաբերում է ոչ միայն էներգետիկ համակարգին, այլ ընդհանրապես ցանկացած նախագծի իրագործմանը: Ի վերջո, պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքների շահերը»:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գույքագրել էներգետիկայի ոլորտում առկա կասկածելի, խնդրահարույց բոլոր պարտավորությունները և քայլեր ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում