Ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցներ կառավարության շենքի առջև են: Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում, քանի որ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ պատշաճ և ճիշտ վերաբերմունք չի ցուցաբերվել:
Նրանց խոսքով՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր գումար են պահանջել ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինգրքույկում նշումներ կատարելու համար:
«Մենք ուզում ենք, որ հիմնավորեք. ի՞նչ հիմքերով եք ոմանց համարել ռազմական գործողությունների մասնակից, իսկ մյուս մասին՝ հերթապահության մասնակից: Մենք չենք պատրաստվում նոր Հայաստանում հանդուրժել նման վերաբերմունք»,- հայտարարեցին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:









































