Ծառայության մեկնող զորակոչիկները պատկերացնում են, թե իրենց ինչպիսի դժվարություններ են սպասվում: «Դժվարությունը տղու համար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին նրանք:
Տղաների կարծիքով՝ ծառայությունն ավելի դիմացկուն է դարձնում: «Եթե դու որպես տղա ես գնում բանակ, ապա հետո դառնում ես տղամարդ: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում ծառայել, իրենց տղամարդ դառնալու առաջին քայլը չեն անում»,- ասում են նրանք:
Նորակոչիկները վստահ են, որ ապրիլյան պատերազմի զոհերը իրենց հերոսությունը գիտակցաբար են կատարել. «Պոստում կանգնած զինվորը գիտակցում է, որ ամեն վայրկյան կարող է նման բան լինել: Եթե նրանք գիտակցաբար արած չլինեին իրենց քայլը, հաստատ մենք այստեղ կանգնած չէինք լինի»:
Հայրենիքին ծառայելու նպատակով Ռուսաստանից վերադարձած մի զորակոչիկ էլ ասաց, որ հեղափոխությունից հետո հայրենիքը «սվոյ ա դարձել՝ մեր ընտանիքն ա»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































