Guns N’ Roses խմբի November Rain տեսահոլովակը, որը 26 տարի առաջ է թողարկվել, YouTube-ում ամենահանրաճանաչն է 1980-1990-ականների տեսահոլովակների շրջանում։
Նշենք, որ տեսահոլովակը 21-րդ դարում նկարահանված տեսագրություններից ավելի շատ դիտումներ է հավաքել և առաջինն է հատել 1 միլիարդ դիտում սահմանը։
2017-ին տեսահոլովակը YouTube-ում օրական շուրջ 560 հազար մարդ է դիտել։ Այժմ այն ունի 1 մլրդ 850 հազար դիտում։
Հիշեցնենք, որ ամերիկյան Guns N’Roses ռոք խումբը ձևավորվել է 1985-ին։









































