Tuesday, 16 06 2026
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ

Ադրբեջանից վախենալու, իսկ սպառազինության հարցում «լոպազանալու» կարիք չունենք

Դեսպան Պ. Սվիտալսկին այսօր կայացած ասուլիսում ասել է, թե իրենք Հայաստանից են սպասում փոփոխություն, սպասում են նոր գաղափարներ նոր իշխանությունից: Եվրոպական պատվիրակության ղեկավարի դիտարկումն, անշուշտ, տեղին է, Հայաստանը պետք է առավել առարկայորեն ներկայացնի Բրյուսելին, թե ինչ փոփոխություն է ընկալում, ինչ տեսքով, ինչ ծավալով, բովանդակային ինչ ուղղություններով: Ներկայացրե՞լ է այդ ամենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի և հանդիպումների ժամանակ, թե ոչ, դեռ պարզ չէ: Այդ հարցը, սակայն, կարևոր է և ունի պարզաբանման կարիք, որպեսզի Հայաստան-ԵՄ հարաբերությունը չդառնա թյուրըմբռնման զոհ, առավել ևս, որ առանց այդ էլ դրանք արժանացել են ու արժանանում են տարատեսակ մանիպուլյացիաների ու հարվածների:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով Սվիտալսկու ուշագրավ հայտարարություններին, նշեց, որ ողջունելի են նրա տեսակետները, ըստ որոնց՝ ԵՄ-ն պատրաստ է բավարարել Հայաստանի ակնկալիքները՝ ֆինանսական, տեխնիկական, կազմակերպչական աջակցություն ցուցաբերել, և սպասում է մեր կողմից առաջարկների: «Փաստորեն ԵՄ-ն իր դեսպանի շուրթերով աջակցություն է հայտնում մեր ակնկալիքներին»,- նշեց Բալայանը:

ԱԳՆ մամլո խոսնակի դիտարկմամբ՝ Ժողովրդավարական մեր ընթացքի դեմ Ադրբեջանը դրսևորում է ագրեսիա: Նրա խոսքով՝ վարչապետ Փաշինյանը Բրյուսելում հստակ ուղերձ հնչեցրեց՝ Ալիևը վախենում է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել Ադրբեջան:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մենք ունենք անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք Ադրբեջանին ևս ստիպել հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները, Բալայանը նշեց. «Որպեսզի բանակցությունների դինամիկան վերսկսվի, ապա անհրաժեշտ է ապահովել խաղաղությանը նպաստող մթնոլորտ»: Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը դրժում է իր խոստումները, արհամարհում է պայմանավորվածությունները:

«ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը նախապատրաստելու համար հարկավոր է բովանդակություն: Հայաստանի և միջազգային հանրության, համանախագահների փորձը վկայում է, որ ամեն անգամ նախապատրաստվել է հանդիպում բարձրագույն մակարդակով, ընդունվել են պայմանավորվածություններ և եղել են հայտարարություններ, որոնց տակ գրված է եղել նաև Ադրբեջանի նախագահի անունը, բայց թանաքը դեռ չչորացած՝ պայմանավորվածությունը անմիջապես խախտվել է: Հիմա եթե վարչապետ Փաշինյանը հանդիպի Ալիևի հետ, ինչի՞ շուրջ է խոսելու, երբ որ մենք ասում ենք՝ եկեք կատարենք պայմանավորվածությունները, գոնե մասնակի, որը թույլ կտա առաջ շարժվել, չկրակել, ազգային թշնամանքի քարոզը դադարեցվի, որպեսզի կարողանանք նստել և բանակցել փաստաթղթի հիմնարար սկզբունքների շուրջ, իսկ Ադրբեջանն ասում է՝ ամեն ին կամ ոչինչ… Սա միջազգային հարաբերություններում չլսված գործելաոճ է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը մեզ հետ խոսում է ուժի դիրքերից, բայց տապալվեց: Մենք Ադրբեջանից վախենալու չունենք… Մենք չենք խոսում փոխզիջումների մասին, այլ՝ պայմանների, որոնց առկայության դեպքում կարող ենք բանակցել»,- նշեց Բալայանը:

Նա նաև ընդգծեց, որ ՌԴ-ից սպառազինություն է ներկրվել թե՛ մեր, թե Ադրբեջանի կողմից. «Ալիևը գովազդում է, մենք կարիք չունենք գովազդելու… Սպառազինության հարցում «լոպազանալու», գլուխ գովալու կարիք չունենք: Մեր սպառազինությունը կարող է հնարավորություն տալ ոչ միայն պաշտպանվելու, այլ նաև Ադրբեջանին լուրջ վնաս հասցնելու»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում