Thursday, 18 06 2026
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Մեծավանի համայնքապետը՝ մեղադրյալի աթոռին

Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը:

2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս. Վ.-ն 2013թ. հունիս ամսին իր համագյուղացուն նշանակել է Մեծավան համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում։

Վերջինս, սակայն, համայնքապետի թույլտվությամբ 2013թ. հունիսից մինչև 2018թ. մայիսի 31-ը պատշաճ չի այցելել աշխատանքի և չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները: Չնայած դրան՝ այդ ողջ ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս կազմել է տնօրենի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ելքագրման փաստաթղթեր, որոնց հիման վրա նրա անվամբ անհիմն ելքագրվել է 5.220.802 ՀՀ դրամ:

Բացի դրանից, 2016թ. դեկտեմբերին Ս.Վ.-ն համայնքի մշակույթի տան տնօրենին հրամայել է որպես Մշակույթի տան դռնապահ աշխատանքի ընդունել մի անձի՝ պայմանով, որ վերջինս աշխատանքի չի գնալու, իսկ նրա փոխարեն աշխատավարձը ստանալու է իր հորեղբորորդին: Արդյունքում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ կազմվել և աշխատավարձի ելքագրման է ուղարկվել աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում ելքագրվել է 1.236.874 ՀՀ դրամ: Այդ կերպ Ս.Վ.-ն վատնման եղանակով հափշտակել է համայնքի ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 6.457.676 ՀՀ դրամը:

Բացի այդ, համայնքապետը 2017թ. ընթացքում առանց համայնքի թվով 10 քաղաքացիների գիտության, ավագանու անդամներին հավասիտացրել է թե սոցօգնություն ստանալու վերաբերյալ նրանց կողմից ստացվել են դիմումներ: Ապա նրա նախաձեռնությամբ կազմվել են կեղծ տեղեկություններ ներառող ավագանու նիստերի մի քանի որոշումներ, որոնց հիման վրա համայնքի բյուջեից այդ անձանց անվամբ անհիմն ելքագրվել են գումարներ, որոնք, բնակիչների փոխարեն ստորագրելով համապատասխան ցուցակներում Ս.Վ.-ն ստացել է և ծախսել իր կարիքների համար։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ս.Վ.-ն, առանց համայնքի ավագանու որոշման և սահմանած պայմանների պահմպանման, համայնքապետը 2016-2017թթ. Լոռու մարզի Մեծավան համայնքի թվով մի քանի բնակիչների և այլ անձանց օգտագործման է տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող՝ ապամոնտաժված ջրատարի 170 մետր երկարությամբ խողովակները՝ վատնման եղանակով հափշտակելով համայնքի զգալի չափերի գույքը:

Նշված արարքները կատարելու համար հունիսի 23-ին Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ու 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 7.217.000 դրամի վնասը:

Հուլիսի 16-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատամբ հհսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում