Wednesday, 17 06 2026
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն և գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արամ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ և հյուրեր,

թույլ տվեք ողջունել ձեզ այս յուրահատուկ առիթով ՀՀ Ազգային ժողովում գտնվելու համար:

Գաղտնիք չէ, որ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում մեր ձեռքբերումներն ու հաջողություները պայմանավորված են տնտեսության ոլորտում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության արդյունավետությամբ: Այս առումով տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման հարցում օրինաստեղծ գործունեությունը ստանում է առանձնահատուկ կարևորություն, քանզի դրանով է պայմանավորված տարվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև հանրության հիմնական հատվածի սպասելիքների հնարավոր ապահովումը: Ուստի, դրվատանքի է արժանի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությունը` հանձնաժողովը վերածելու մի կողմից քաղաքականություն մշակողների և իրականացնողների, տնտեսագիտական-ակադեմիական մտքի ներկայացուցիչների, իսկ մյուս կողմից` ԱԺ պատգամավորների միջև բանավեճի և երկխոսության յուրատեսակ հարթակի: Այն, անկասկած, իր դրական արդյունքն է տալիս, և մենք արդեն ունենք դրա օրինակները, որոնցից մեկն է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ: Ի դեպ, Ազգային ժողովի պրակտիկայում որպես հանձնաժողովի արտահաստիքային խորհրդատուի հետ այս համագործակցությունը, անշուշտ, կարելի է համարել նորույթ: Շարունակելով այս նախաձեռնությունները` մենք ձեզ հետ միասին այսօր ականատես ենք լինում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այդ մոտեցման հերթական դրսևորմանը և հնարավորություն ունենք համագործակցության նոր էջ բացել այս անգամ երկու այլ կազմակերպությունների և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի միջև: Պետք է արձանագրենք, որ այս կառույցների հետ հանձնաժողովի համագործակցությունն իրականացվել է նաև մինչ այս: Հուշագրերի ստորագրումն այս համագործակցությանը տալիս է ինստիտուցիոնալ բնույթ:

Համագործակցության հուշագրերը կնքվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, «Հայաստանի գործատուների հանրապետական միություն» հասարակական կազմակերպության, ինչպես նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև:

Հուշագրերը` ի թիվս համագործակցության այլ մեխանիզմների, նախատեսում են նաև, որ մեր գործընկերները կարող են հանդես գալ փորձագիտական հետազոտություններով կամ իրականացնել ոլորտային ուսումնասիրություններ սեփական նախաձեռնությամբ:

Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք մաղթել հաջողություններ` համոզված լինելով, որ այս համագործակցությունը կլինի արգասաբեր»:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարևորելով կողմերի միջև փոխգործակցությունը, նշել է, որ այս հուշագրերը համագործակցության նոր նպաստավոր էջ կբացեն:

Միքայել Մելքումյանը, արժևորելով փոխադարձ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն արդյունավետորեն կնպաստի տնտեսական ոլորտի օրենքների մշակման և ընդունման գործընթացի իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար` Գագիկ Մակարյանն ուրախությամբ նշել է, որ իրենք պատրաստակամ են ներդնելու իրենց փորձն ու ներուժը ՀՀ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:

Վահագն Համբարձումյանը, կարևորելով օրենսդրության կատարելագործման հարցում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է, որ մեծ պատիվ է խորհրդարանի հետ աշխատելը:

Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Գագիկ Մակարյանի և Վահագն Համբարձումյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում