ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո դաշինքի առաջնորդներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնք երախտագիտություն են հայտնել իրեն։
«Ես ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդներից բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստացել, որոնք երախտագիտություն են հայտնել ինձ այն բանի համար, որ ես օգնեցի միավորել նրանց և կարողացա կենտրոնացնել նրանց ուշադրությունը ինչպես ներկա, այնպես էլ ապագա ֆինանսական պարտավորվածությունների շուրջ։ Մենք իսկապես հիանալի գագաթնաժողով անցկացրեցինք, որը շատ ԶԼՄ-ներ ճիշտ չեն մեկնաբանել»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ դաշինքը ուժեղ և հարուստ է համարում։











































