Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայից մեկնել է Ֆինլանդիա, որտեղ նա հուլիսի 16-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թրամփը հանդիպել է վարչապետ Թերեզա Մեյի, ինչպես նաև թագուհի Եղիսաբեթ II-ի հետ:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից ոչ մի վատ բան չի սպասում:









































