ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը, Շոտլանդիայի արևմտյան ափին գտնվող իր ակումբում գոլֆ է խաղացել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք գագաթնաժողովի նախօրեին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գոլֆ ակումբի մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել և սուլում էին Թրամփին։

«ԱՄՆ» գրությամբ շապիկով Թրամփը գոլֆ խաղալու ընթացքում ձեռքով էր անում տասնյակ ցուցարարներին, որոնք գոռում էին՝ «Ոչ Թրամփին»՝ ԱՄՆ նախագահին պատկանող Turnberri գոլֆ–ակումբից մի քանի տասնյակ մետրի վրա։
«Եղանակը հրաշալի է և այս տեղն անհավանական գեղեցիկ է։ Վաղը ես Հելսինկի եմ մեկնում, որպեսզի երկուշաբթի օրը հանդիպեմ Պուտինի հետ»,– շաբաթ օրը իր Twitter-ում գրել է Թրամփը։
‘Donald Trump you are not welcome here’
Trump only wanted to play golf in Scotland but he was met with fresh protests.#TrumpUKVisit pic.twitter.com/n611hJq8T5
— Press TV (@PressTV) July 14, 2018









































