ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը շատ խելացի և ուրախ մարդ է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը մեծ մարդ է և լավ բանակցող:
Նա նաև ընդգծել է, որ լավ լեզու է գտել ԿԺԴՀ առաջնորդի հետ:
Թրամփը նշել է, որ անցած 9 ամսում Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներ չեն եղել:









































