ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «կոշտ» մարդ է՝ գրում է Daily Mail-ը:
«Ես կասեմ, որ մենք Պուտինի հետ մրցակիցներ ենք, սակայն ԱՄՆ-ի և այլ երկրների համար ավելի լավ կլինի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Պուտինը հավանաբար «կոշտ» մարդկանցից է, սակայն ընդգծել է նաև, որ չի ճանաչում Պուտինին, այդ պատճառով էլ լիովին վստահ չէ դրանում:
Թրամփը նաև նշել է, որ հույս ունի լեզու գտնել Պուտինի հետ:












































