Friday, 12 06 2026
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը՝ Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.

«Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի առթիվ: Մասնավորապես, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի հուլիսի 10-ին բավարարել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղակայված՝ Ա. Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա 13.07.2018թ-ին խուզարկություն է կատարվել նշված շինություններում: Խուզարկության հիմք հանդիսացող վերը նշված միջնորդությունը քննության առնելու մասին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի որոշումից Ա. Աղաբեկյանը տառացի մեջբերել է.

«Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը 2016թ ապրիլին հանդիսանալով ԱՀ փոխվարչապետ, համակարգել է ՀՀ-ից և արտերկրից առաջնագծի և զինծառայողների համար տրամադրվող օգնությունների ստացման և բախշման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները և օգտվելով ստեղծված իրավիճակից՝ պատշաճ հսկողության բացակայությունից, յուրացրել է մեծ քանակի օգնություն»:

Այդ առթիվ հայտարարում ենք՝

1. Արցախի Հանրապետության կառավարությունը 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար 04.04.2016թ. ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում էր 2016թ. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը իսկ շտաբի անդամներն են եղել (2016թ. դրությամբ)՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:

Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, իրային ծառայության ապահովման մասով՝ Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը:

2. Սույն օպերատիվ շտաբը համակարգել է այդ օրերին Արցախին օգնություն տրամադրած պարենային, այլ նյութական և ֆինանսական նվիրատվությունները, ԼՂՀ կառավարության անունով բացվել է հատուկ հաշվեհամար՝ ֆինանսական նվիրատվությունների ստացման համար:

3. Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում օպերատիվ շտաբն իրեն ուղղված բոլոր տեսակի օգնությունների ստացման եւ բաշխման աշխատանքները կատարել է համախորհուրդ, որոնց մասին պարբերաբար հանդես է եկել հրապարակային հաղորդագրություններով

Այդ ընթացքում մեր կողմից ստացված յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր օգնություն տրամադրվել է պաշտպանության բանակին, կամավորականներին, կամավորականների ընտանիքներին և ապրիլյան պատերազմի հետևանքով տուժածներին ու ժամանակավոր տեղահանվածներին: Նյութական և ֆինանսական օգնությունների ստացման ու բաշխման մասին հրապարակվել են թափանցիկ հաշվետվություններ, որոնք տեղադրված են Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:

• Նյութական աջակցության ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունները՝ այստեղ:

• Ֆինանսական աջակցության ստացման և բաշխման վերաբերյալ հաշվետվությունները՝ այստեղ:

4. Բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքներն առաջնագծում: Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր է գնահատել կատարված աշխատանքները և հանդես եկել որոշ առաջարկներով:

5. Սույն օպերատիվ շտաբի անդամներս հայտնում ենք մեր վրդովմունքը օպերատիվ շտաբի գործունեության հանդեպ ցուցաբերած անվստահության եւ զրպարտության համար եւ ափսոսանքով նշում, որ կասկածի տակ է առնվում 2016թ. ապրիլին համազգային զարթոնքի եւ միասնականության գաղափարը: Մենք նաև անընդունելի ենք համարում սույն շտաբի մեկ անդամի նկատմամբ դրսևորած գործողությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում