36-ամյա մոդել Հեյլի Լիանան հանրության սեփականությունն է դարձրել իր անձնական կյանքը: Նա պատմել է, որ գրանցվել է ծանոթությունների կայքում և սեռական հարաբերություններ է ունենում միայն միլիոնատերերի հետ, որոնց կանայք նույնիսկ գոհ են դրանից՝ գրում է life.ru-ն:

Հեյլին ճանապարհորդում է ողջ աշխարհում՝ հանդիպելու համար իր բարձրաստիճան հաճախորդների հետ, որոնք հանդիպումների համար բարձրակարգ հյուրանոցներում համարներ են պատվիրում:

Կինը պատմել թ, որ մեծ մասամբ նրանց կանայք տեղյակ են իրենց հանդիպումների մասին և կամ պարզապես աչք են փակում դրանց վրա, կամ իրենք են թույլ տալիս, քանի որ չեն ուզում սեքսով զբաղվել:

Օրինակ՝ լոնդոնցի բրոքերը նրան իր հետ շրջագայության է տարել Նյու Յորք, Փարիզ, Ֆրանկֆուրտ: Այդ ընթացքում նրա կինը մնացել է տանը և զբաղվել երեք երեխաների դաստիարակությամբ:












































