Գվատեմալայի ափից 350 կմ հեռավորությամբ գտնվող փոքրիկ սուզանավում կոկայինի փաթեթներ են հայտնաբերվել՝ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի լուսանկարներով։ Ոստիկաններն առգրավել են այն։ Այս մասին հայտնել են Գվատեմալայի ոստիկանությունում։
Նշվում է, որ սուզանավում 823 կգ կոկային է հայտնաբերվել։ Առգրավված կոկայինի ընդհանուր արժեքը 1․5 մլն դոլար է կազմել։
Ձերբակալվել են նաև սուզանավի անձնակազմի անդամները, որոնց թվում Կոլումբիայի երեք քաղաքացի է եղել։









































