Cas Cerveser գարեջրատանը, որը գտնվում է իսպանական Մայորկա կղզում, եփել են Satan Klaus («Սատանայական Կլաուս») անվանումով գարեջուր, հայտնում է The Local-ը:
«Սատանայական Կլաուս»-ը դդումի գարեջուր է, որի կազմում կա մեխակ, դարչին ու մուսկատի ընկույզ: Ըմպելիքում սպիրտի պարունակությունը 6,6 տոկոս է: Գարեջրի միջին ցուցանիշը մոտ 5 տոկոս է:
Գարեջուրը լցրել են համապատասխան փաթեթավորմամբ տարաներում՝ դրանց վրա նկարված է ատամնավոր Սանտա Կլաուս, որի գլխարկի տակից երևում են եղջյուրները: