Ամերիկացի դերասան Փոլ Ռադը Marvel ընկերության «Մրջյուն-մարդը» (Ant-Man) կոմիքսում կմարմնավորի գլխավոր հերոսին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ պրոդյուսերները մրջյուն-մարդու դերն առաջարկել էին Ջոզեֆ Գորդոն Լևիտին:
Թե ինչ դերասաններ կխաղան ֆիլմում, դեռ հայտնի չէ: Ֆիլմի ռեժիսորն է Էդգար Ռայթը:
«Միջատ-մարդու» պրեմիերան տեղի կունենա 2015թ. հուլիսի 31-ին: Եվրոպայում ֆիլմը դուրս կգա օգոստոսի սկզբին:
2013թ. լույս են տեսել Փոլ Ռադի մասնակցությամբ 5 ֆիլմեր, որոնց թվում՝ «Քննություն երկուսի համար», «Գրեթե Սուրբ Ծնունդ», «Աշխարհի վերջը 2013. Ապոկալիպսիս հոլիվուդյան ձևով» ֆիլմերում: