Փոփ-երգիչ Ջասթին Թիմբերլեյքը օգնել է Լուիսվիլ քաղաքի իր երկրպագուին՝ առաջարկություն անել սիրած աղջկան, գրում է The Daily Telegraph-ը:
Դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ 20/20 Experience World Tour շրջագայության շրջանակում:
That Girl երգի կատարումից հետո արտիստը բեմ է հրավիրել Ջոշ Կլեմոնսին (երգիչն ու նրա երկրպագուն պայմանավորվել են այդ մասին նախապես) ու նրա ընկերուհի Քիմին: Թիմբերլեյքը դիմել է Ջոշի ընկերուհուն ու հայտնել, որ նրա սիրեցյալը «ինչ-որ բան է ուզում ասել նրան»:
Կլեմոնսը ճառ է արտասանել՝ դիմելով ընկերուհուն, ինչից հետո ծնկի է իջել ու խնդրել նրա ձեռքը: Քիմը տվել է իր համաձայնությունը, ինչը դիմավորվել է բուռն ծափողջույններով:
Անձամբ Թիմբերլեյքը ուրախացել է հարսի ու փեսայի համար: Հայտնի չէ, թե երբ է զույգը պատրաստվում ամուսնանալ: