Վալենսիայի դատարանը մեղավոր է ճանաչել նահանգի արխիվի աշխատակից Կառլես Ռեսիոյին «աշխատանքից բացակայելու և ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ» և արգելել է նրան պետական պաշտոններ գրավել ինը տարիների ընթացքում,– հաղորդում է The Local պարբերականը։
Տասը տարի շարունակ տղամարդը ներկայացել է առավոտյան 07.30-ին պահակապետում, իսկ հետո գնացել է իր գործերով։ Ցերեկը ժամ չորսին նա կրկին գրանցվել է պահակակետում։
Միևնույն ժամանակ Ռեսիոն պնդում է, որ «ձիու պես աշխատել է», կատարել է իր պարտականությունները գրասենյակից դուրս, զբաղվել է դատական գործերով և խորհրդատվություններ է տրամադրել քաղաքական գորիչներին։ Ամեն դեպքում, հետաքննությունը չի կարողացել նրա աշխատանքի որևէ փաստաթղթային ապացույց գտնել տասը տարվա կտրվածքով։
Նախկին պետական պաշտոնյան պնդում է, որ նրան պարզապես գրոհել են մրցակիցները՝ գրասենյակից դուրս։ Արխիվի ղեկավարի պաշտոնում Ռեսիոն տարեկան 50 հազար եվրո է ստացել։








































