ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը: Իր ուղերձում Հյուսիսային Կորեայի առաջնորդը վստահություն է հայտնել երկու երկրների միջև նոր ապագայի կերտման վերաբերյալ:

«Ես իմ համոզմունքն եմ հայտնում, որ ԱՄՆ–ի և ԿԺԴՀ–ի միջև դարակազմիկ առաջընթացը կբերի մեր հաջորդ հանդիպմանը»,– ասվում է նամակում։

ԿԺԴՀ առաջնորդը նաև բարձր է գնահատել Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը Թրամփի կողմից՝ ամերիկյան առաջնորդի ջանքերը էներգիայով լի և աննախադեպ անվանելով։
Ինքը՝ Թրամփը, այս ուղերձը «շատ լավն» ու հարաբերություններում առաջընթացի զգալի ձեռքբերում է համարում։








































