Շայլո Նուվել Ջոլի-Փիթը Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի առաջին կենսաբանական երեխան է: Նա ծնվել է 2006թ. մայիսի 27-ին Նամիբիայում: Առաջին մի քանի տարին Շայլոն բոլոր աղջիկների նման էր՝ երկար մազերով և զգեստով:
![]()
Պատանի տարիքում, սակայն, Շայլոն վստահ է, որ ինքը տղա է՝ աղջկա մարմնում, այդ պատճառով էլ հաճախ է խնդրում ծնողներին տղայի հագուստ գնել իր համար:
Անջելինան և Բրեդը հարգանքով են վերաբերվում իրենց դստեր քմահաճույքներին, նույնիսկ թույլ տվեցին, որ նա մազերը կտրի:

Հետո նա ավելին պահանջեց. Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ 2008թ. Բրեդ Փիթը ասաց, որ Շայլոն ուզում է փոխել անունը և դառնալ Ջոն:

Ծնողները շարունակում են աջակցել իրենց դստերը, որ գնալով ավելի է նմանվում տղայի: Շայլոն այժմ հորմոններ է ընդունում, հնարավոր է, որ ապագայում նա սեռափոխության վիրահատության դիմի:

Այժմ նա 12 տարեկան է և գրեթե չի տարբերվում իր հասակակից տղաներից: Թե Ջոլին, թե Փիթը հավանություն են տալիս իրենց դստեր ընտրությանը:










































