Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Սա հերթական խայտառակությունն է. ՇՊՀ նախկին ռեկտորը բուհում արտադրամաս է հիմնել ու «գումարները դրել գրպանը»

Շիրակի պետհամալսարանի շուրջ մեկ տարուց ավելի տևող աղմուկը անգամ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո չի դադարում։ Ավելին, խնդիրները լուծվելու փոխարեն նորերն են առաջ գալիս։ Հիմա էլ ՊԵԿ-ն է բացահայտումներ իրականացրել համալսարանում և պարզվել է, որ Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոսների բարձրացրած խախտումներից զատ, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցված քրեական գործ կա, կան այլ խախտումներ։

ՊԵԿ-ը ստուգումների արդյունքում պարզել է, որ Շիրակի պետական համալսարանում գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որը գրանցված չի եղել և դրանից ստացված շահույթը ընդհանուր հաշվապահության մեջ չի երևացել։

Մասնավորապես, ըստ ՊԵԿ հաղորդագրության, հիմնադրամին պատկանող Գյումրու Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Ըստ հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանի հայտարարությունների, իրոք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել:

Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում և նրանց համար 2018թ. հունվար-մայիս ամիսներին հաշվարկվել է 2 միլիոն 974 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, նույն ժամանակահատվածում ծախսված 759 հազար դրամ ընդհանուր արժեքով էլեկտրաէներգիայի դիմաց ևս վճարվել է հիմնադրամից: Ըստ արտադրամասի պատասխանատու Ռոբերտ Մկոյանի, որը հիմնադրամի քոլեջում գրանցված է որպես տնտեսվար, հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 2․4 միլիոն դրամ ընդհանուր արժեքով արտադրանք:

Պարզվել է նաև, որ Գյումրու Պ. Սևակ 4 հասցեով գործող բուֆետից, առանց համապատասխան փաստաթղթավորման, մատակարարումներ են իրականացվել նաև հիմնադրամի ավագ դպրոցի` Թումանյան 85 և քոլեջի Շիրակացի 21/5 հասցեներով գործող բուֆետներին, որտեղ տեղադրված չեն եղել ՀԴՄ-ներ, խախտվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնները, և չի վարվել առանձնացված հաշվապահական հաշվառում:

Բուֆետների գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ըստ հաշվապահական հաշվառման, եկամուտներ չեն ստացվել այն դեպքում, երբ արձանագրվել է շուրջ 10 միլիոն դրամի ծախս, ինչը վճարվել է հիմնադրամի հաշվին: Իսկ 2017թ. մարտին էլ ճաշարանի համար շուրջ 16 միլիոն դրամ ընդհանուր արժեքով սարքեր են ձեռք բերվել:

Հիմնադրամի միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, ինչպես նաև շահագրգիռ պատասխանատու անձանց շրջանակները պարզելու նպատակով իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ:

Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա հերթական խայտառակ բացահայտումն էր Սահակ Մինասյանի հետ կապված և իր համար նորություն չէր։ «Բուհի բուֆետները վաղուց խնդիր ունեին։ Ժամանակ առաջ հենակետային վարժարանի ուսանողուհին ապակու կտոր էր կուլ տվել, բայց այդ բացահայտումերին ժամանակին ոչ ոք ուշադրոթյուն չդարձրեց։ Բայց իշխանափոխությունից հետո պարզվեց, որ պարոն Մինասյանը բուհի հաշվին բավական երկար ժամանակ կարկանդակի և բուլկու արտադրամաս է բացել և դրանից ստացած օգուտը բուհին չի տվել ու դրել է գրպանը։ Բայց Մինասյանը չի բավարարվել բուլկու և կարկանդակի գումարը գրպանը դնելով։ Նա արտադրամասի աշխատողների ու մնացյալ ծախսերի համար էլ վճարել է բուհի բյուջեից։ Հիմա հարց է առաջանում, թե ով է նրան թույլ տվել այս ամենը»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Շիրակի դատախազն արդեն պետք է ընթացք տված լիներ այս փաստին, ինչը չի արվել։ Իսկ չի արվել, քանի որ Սահակ Մինասյանը միշտ հպարտացել է իր հարաբերություններով Շիրակի մարզի ուժային ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Հուսով եմ, որ գոնե ՊԵԿ-ի այս բացահայտումը շատ արագ արձագանք կստանա, և քրեական գործ կհարուցվի։ Բուհի հաշվապահի ու մյուսի ցուցմունքը բավարար է դրա համար, երբ ասել են, որ տեղյակ չեն եղել այդ արտադրամասի գոյության մասին»,- ասաց Համբարյանը։

ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց բոլոր մեղադրանքները։ Նա նշեց, որ ՊԵԿ հաղորդագրության մեջ ճիշտ չեն ձևակերպված փաստերը։ Իրենց գործունեության մեջ հակաօրինական ոչ մի բան չի եղել։ Արտադրամասը եղել է համալսարանի խոհանոցին կից կառույց և ծառայել է համալսարանին։ «Դա առանձին արտադրամաս չէ, խոհանոցի հետ է ձևակերպված։ Մեր հասարակական սննդի կազմակերպման հանգույցի մի մասն է։ ՊՈԱԿ-ի հետ չշփոթեք։ Եվ հետո ինչու ոչ ոք չի խոսում, որ մենք ունեցել ենք 3000-ից ավելի օգտվող՝ համալսարանից, քոլեջից ու դպրոցից։ Բա բուֆետ պետք է գործեր, որ մարդիկ օգտվեին»,- ասաց նախկին ռեկտորը։

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու են հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանը և գլխավոր ֆինանսիստ Գոհարիկ Պետրոսյանը հայտարարել, որ իրենք գործող արտադրամասի վերաբերյալ տեղեկություններ չեն ունեցել: Արտադրամասի սարքավորումների ձեռքբերումը փաստաթղթավորված չէ հիմնադրամի հաշվապահական հաշվառմամբ, սակայն 4 աշխատակիցներ գրանցված են եղել հիմնադրամում, Մինասյանը պատասխանեց. «Ճիշտ չի ձևակերպված։ Այո, աշխատողներ եղել են և նրանք մեր խոհանոցի աշխատողներն են եղել։ Սպասեք ՊԵԿ քննության ավարտին, որից հետո մենք էլ կխոսենք, հաշվապահներն էլ կխոսեն, բացատրություն կտան ու կտեսնեք, որ ոչ մի չարաշահում չի եղել։ Հնարավոր է փաստաթղթային ինչ-ինչ թերություններ լինեն, բայց ամենակարևորը՝ յուրացումներ, չարաշահումներ չեն եղել։ Դա բացառված է։ Կրկին անգամ հորդորում եմ սպասել քննության ավարտին»։ Մինասյանը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի՝ կապված ՊԵԿ հաղորդագրության մեջ նշված փաստերի հետ։

Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Րաֆֆի Քալաջյանի ցուցմունքը առավել քան տարօրինակ է, քանի որ նա համարվում է Սահակ Մինասյանի մտերիմներից և, Համբարյանի խոսքերով՝ աշխատանքային ժամին հաճախ է գրադարանի տնօրենի, որակի կենտրոնի տնօրենի հետ այցելում ՀՀԿ-ի Շիրակի մարզային գրասենյակ՝ հանդիպելու Սահակ Մինասյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում