ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թշնամի չի համարում,– հաղորդում է Reuters-ը։ Իր խոսքերով՝ նրանք «մրցակիցներ» են։ Թրամփը նշել է, որ կցանկանար, որ Պուտինը ընկեր դառնար։
«Պուտինը մրցակից է, նա իմ թշնամին չէ։ Բայց ես նրան բավարար լավ չեմ ճանաչում, որպեսզի ընկեր համարեմ։ Հուսով եմ, մի օր մեզ կհաջողվի ընկերանալ»,– հայտարարել է Թրամփը։
Հուլիսի 16-ին Թրամփն ու Պուտինը գագաթնաժողով են անցկացնելու Հելսինկիում։ Դա լինելու է երկու երկրների առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպում՝ 2016 թվականին Թրամփի ընտրվելուց հետո։







































