Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն իսկ ավարտվել է: Առաջիկայում խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլն է: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Թևակոխում ենք արդեն Ֆրանսիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Բավականին ծավալուն համաձայնագիր է, որը միտված է խթանելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացմանը»,-ասաց դեսպանն ու հավելեց, որ դրանում ոլորտային համագործակցության բազում հնարավորություններ կան:
Նրա կարծիքով՝ համագործություն կարող է լինել, մասնավորապես, բնապահպանական, սպառողների իրավունքների և այլ ոլորտներում:







































