ՊՆ-ում բուժծառայության գերակա խնդիրը զինծառայողների առողջության պահպանումն է, սանիտարահիգիենիկ իրավիճակի կարգավորումը և մարտական դիրքերում և զորանոցներում: Այս մասին այսօր կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, վերջին տարիներին իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում առողջական խնդիրների կանխարգելիչ աշխատանքներին. «Վերջին տարիներին պատվաստումների ծրագրում պարտադիր ավելացրել ենք նաև գրիպի պատվաստումը, որի արդյունքում ունենք դրական արդյունքներ: Այսինքն բուժումից անցել ենք որոշ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը: Վերջին ժամանակներին սեզոնային գրիպի բռնկումների ժամանակ ավելի քիչ բարդություններ ունենք և դրանք նվազագույնի են հասնում»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:










































