Կանադական ԶԼՄ-ներից մեկի նախկին աշխատակցուհի Ռոուզ Նայթը հայտարարել է Կանադայի ներկայիս վարչապետ Ջասթին Թրյուդոյի անպարկեշտ վարքի մասին:
Կինը պատմել է, որ շուրջ 20 տարի առաջ, երբ Թրյուդոն դեռ քաղաքական գործիչ չէր, Կրեստոն քաղաքի փառատոնում նա անպատշաճ կերպով դիպել է իրեն: Այս մասին հաղորդում է RT-ն:

Ընդ որում, Նայթը նշել է, որ հաջորդ օրը Թրյուդոն ներողություն է խնդրել իրենից իր պահվածքի համար: Կինը հայտարարել է, որ չի պատրաստվում շրջանառության մեջ դնել այդ միջադեպը՝ ինչպես դա չի արել նախկինում, և չի պատրաստվում շարունակել այդ հարցի քննարկումը:
Նայթը հավելել է, որ տեղի ունեցածից հետո երբեք այլևս չի շփվել Թրյուդոյի հետ՝ ո՛չ մինչև այն պահը, երբ նա դարձավ երկրի վարչապետ, ո՛չ, առավել ևս, դրանից հետո:











































