Կոլումբիայի հավաքականի կիսպաշտպան Համես Ռոդրիգեսի սիրտը գրաված երիտասարդ մոդել Հելգա Լավքեյթին ծնունդով Ռուսաստանից է: Նրա իսկական անունը Օլգա Կորոբիցինա է:

Ֆուտբոլիստը այնքան է տարվել փարթամ կրծքով մոդելով, որ բաժանվել է վերջերս իրեն դուստր պարգևած կնոջից:

Հելգայի հետ Ռոդրիգեսը ծանոթացել է Քրիշտիանու Ռոնալդուի կազմակերպած երեկույթին: Հայտնի է, որ Հելգան դպրոցն ավարտել է ոսկե մեդալով և այժմ զբաղվում է մոդելային բիզնեսով:



















































