Չիկագոյում BIOLIFE4D- ի բժիշկների խումբը հսկայական բեկում է կատարել`հիվանդի սեփական բջիջներից մարդու սրտի մոդել ստեղծելու ճանապարհին՝ գրում է gogetnews.info-ն:
Մարդու օրգանների փոխպատվաստումը բարդագույն գործողություն է, որի արդյունքում փրկվում են հազարավոր կյանքեր: Սակայն փոխպատվաստված օրգանները ունեն իրենց պիտանելիության ժամկետը: Ժամանակի ընթացքում նրանք կարող են դառնալ ոչ պիտանի, նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ մարմինը առողջ է: Նման դեպքերում այդ օրգանները կարող են չընդունվել այլևս մարմնի կողմից, և մարդը կմահանա:

Խնդիրի լուծումը կլինի սեփական ցողունային բջիջներից աճեցված փոխպատվաստվող օրգանները: Լուծումներից մեկը օրգանական 3D տպագրության տեխնոլոգիան է: Այն բառացիորեն թույլ է տալիս հիվանդի կենդանի բջիջներից տպել ցանկացած օրգան կամ հյուսվածք:
BIOLIFE4D ընկերությունը իր առջև նպատակ է դրել մարդու լիարժեք առողջ սիրտ տպել, սակայն դեռևս խնդիր է անհրաժեշտ քանակությամբ կենդանի բջիջներ ստանալը:











































