ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո շրջանում անտառային հրդեհների պատճառով արտակարգ ռեժիմ են սահմանել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ անտառային հրդեհների հետևանքով շրջանում մեկ մարդ է զոհվել։ Նշվում է նաև, որ մի քանի տուն է ավերվել։

Իշխանությունների խոսքով՝ վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում։
Սան Դիեգոյի այդ հատվածում մի քանի ճանապարհ է փակվել։










































