«Ծնվելու են շատ անհատական մարդիկ, որոնք չեն ուզենալու կրկնօրինակել որևէ մեկին: Հիմա կան լավ ձայնով մարդիկ, որոնք լավ կատարողներ են, բայց ստեղծող չեն, բայց ես ուզում եմ, որ անհատներ լինեն, ամեն մեկն իր հնարավորությունը ցույց տա՝ կապ չունի ինձ դուր կգա, թե չէ: Նոր սերնդի մեջ դա լինելու է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ռեփեր Միշոն՝ հավելելով, որ մտածողությունը փոխվում է, ու դրա հետ էլ փոխվելու է մեր լճացած փոփ-արվեստը, և դա կապված է նաև հեղափոխության հետ: Երգչի խոսքով՝ անճաշակությունը, պրիմիտիվ երգերը հիմա շատ արագ փոխվելու են»:
«Այս սերնդին օգնում է նաև ինտերնետը. հնարավորություն է տալիս տեսնել աշխարհում ինչեր կան. բացասական բաներ էլ կարող են սովորել, բայց ինտերնետն իմացությունների օվկիանոս է, որտեղ նաև երաժշտության առումով կարող ես տեսնել ինչեր կան, ու քոնը գտնես այնտեղ:
Ես միշտ նոր բան եմ ուզում, անսպասելի, թեկուզ մի քիչ դժվար ընկալելի: Փոփում ինձ համար այլևս հետաքրքիր բան չկա, անհատականություններ եմ ուզում տեսնել: Ինձ, օրինակ, հիմա հետաքրքրում են Հողը, Կավիճը, ովքեր այդքան էլ հայտնի չեն, ես անկեղծություն եմ տեսնում իրենց գործերի մեջ: Այսպիսի արտիստների թեկուզ փոքր թվով հանդիսատեսն ավելի նվիրված է, քան համալիրներ լցնող «ցավդ տանեմներինը»: Սրանք մահացող բաներ են»,- նշեց Միշոն:
Մանրամասն՝ տեսանյութում:












































