Նորվեգիայում անտառային հրդեհներ են բռնկվել: Անվտանգության նկատառումներով Նորվեգիայի NSB երկաթուղային ընկերությունը չեղարկել է գնացքների որոշ երթուղիներ, ինչը հանգեցրել է տրանսպորտային երթևեկության լուրջ ուշացումների՝ գրում է vokrugsveta.ua-ը:
Հաքադալ քաղաքի շրջակայքում բռնկված հրդեհը թեպետ չեզոքացվել է, սակայն հասցրել է տարածվել դեպի երկրի հյուսիս: Գնացքներին ժամանակավորապես փոխարինում են 300 ավտոբուսներ, որոնք բավարար չեն բոլոր ուղևորներին տեղափոխելու համար:









































