Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

«Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը». Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախարարը համալսարանի լավագույն շրջանավարտներին հանձնել է  գերազանցության դիպլոմները:

Արայիկ  Հարությունյանը, ողջունելով մանկավարժականի շրջանավարտներին` շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը.

Реклама 27

«Դուք Հայաստանի Հանրապետության կրթության դեսպաններն եք  կրթական հաստատություններում: Հավատացեք, որ ձեր գործունեությունը  շատ ավելի կարևոր է, քան կարող եք պատկերացնել,-դիմելով շրջանավարտներին նշել է նախարարը և շարունակել,- Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ:

Ուսուցչի  աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի նոր Հայաստանը. դպրոցից դուրս կգա  ազատ, անկախ, թե՞ կաղապարված քաղաքացի, քննադատող, վերլուծող, թե՞ անգիր անող աշակերտ: Սա նոր Հայաստանի ամենակարևոր խնդիրն է և այս իմաստով, ուսուցչի մասնագիտությունն իսկապես ամենակարևորն է»: Նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի  վերաբերյալ  դժգոհություններն  և քննադատությունները շատ են:

Նա վստահեցրել է, որ կրթության որակի բարելավման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու և այս համատեքստում պետք է դրական առաջընթաց արձանագրվի նաև մանկավարժական  համալսարանի որակի  ցուցանիշներում:

«Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը՝ կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումն  առանց չափազանցության ազգային անվտանգության խնդիր են»,- շեշտել է նախարարը և հավելել, որ այս ճանապարհին բոլոր համալսարանները և հատկապես մանկավարժները  մեծ անելիք ունեն:

Միջոցառման ընթացքում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել գեղարվեստական   կատարումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում