«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուրախ է, որ աշխարհի առաջնությունում հզոր հավաքականները ձախողվում են:
«Հրաշալի է, որ որ մեծ թիմերը պարտվում են ու գնում ու լքում Մունդիալը: Դա ապացույցն է նրա, որ ֆուտբոլը թիմային խաղ է: Հավաքականները չպետք է կախված լինեն մեծ աստղերից: Ժամանակակից ֆուտբոլում հաջողության են հասնում տակտիկապես գրագետ և կոլեկտիվ ֆուտբոլ դավանող հավաքականները:
Իսկ ինչ վերաբերվում է տեսակրկնության VAR համակարգին, ապա կարծում եմ, որ բոլորը պետք է հարգեն հատկապես խաղադաշտում գտնվող մրցավարներին:Այն ֆուտբոլիստները որոնք պահանջում են վերստուգել գլխավոր մրցավարի որոշումը, պետք է դեղին քարտ ստանա: Ինձ նյարդայնացնում է այդ հանգամանքը»,- ասել է Մոուրինյոն:








































