34-ամյա Հիլարի Բոլդուինը Instagram-ում ակտիվորեն իր բլոգն է վարում և կիսվում է ընտանեկան լուսանկարներով՝ ուրախացնելով իր բաժանորդներին։

Այս անգամ հոլիվուդյան դերասանի կինը իրենց ամուսնության 6-ամյակին արված լուսանկարներն է ցուցադրել։ Նկարներից մեկում Ալեք Բոլդուինը համբուրում է իր երիտասարդ կնոջը՝ ի ցույց դնելով իր անկեղծ զգացմունքները։ Հետևորդները լայքեր և հաճոյախոսություններ չեն խնայել երջանիկ ընտանիքի համար, որտեղ վեց տարվա ընթացքում չորս երեխա է լույս աշխարհ եկել՝ մեկ աղջիկ և երեք տղա։












































