Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ մշտապես կապի մեջ է Մոսկվայի և Ռուսաստանի հետ՝ Սիրիայում իրադարձությունների հետ կապված։ Վարչապետի խոսքը տարածել է նրա աշխատակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այդ հարցի շուրջ ես մշտապես կապի մեջ եմ Սպիտակ տան և Կրեմլի հետ։ Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի ղեկավարը ևս մշտապես կապ են հաստատում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում իրենց գործընկերների հետ»,-ասել է նա կառավարության նիստի ժամանակ։
Խոսելով Սիրիայի հարավային շրջաններում իրադարձությունների մասին՝ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «կշարունակի հսկել իր սահմանները» և հարևան երկրի տարածքում փախստականներին օգնություն կցուցաբերի։
«Մենք կընդլայնենք մարդասիրական օգնության ցուցաբերումը։ Մենք մեր տարածք ներթափանցում թույլ չենք տա և փախստականներին օգնություն կհատկացնենք հարևան երկրի տարածքում»,-շարունակել է նա։
Փաստաթուղթը Գոլանի բարձունքներում ապառազմականացված գոտու ստեղծում և այնտեղ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայում է ենթադրում։











































