ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ջոն Բոլթոնը CBS հեռուստաալիքի եթերում պատմել է, որ հունիսի 27-ին, Մոսկվա կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի հետ Ղրիմի միացումը։
Նախագահ Պուտինի կարծիքը տվյալ հարցում շատ որոշակի էր, և ես պատասխանեցի, որ մենք ամեն մեկս Ուկրաինայի հարցում մեր կարծիքին պետք է մնանք։ Դա ԱՄՆ դիրքորոշումը չէ,– պարզաբանել է Բոլթոնը։
Հունիսի 29-ին Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Հելսինկիում հուլիսի 16–ին կայանալիք հանդիպմանը ծրագրում է շոշափել թերակղզու հարցը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «ՌԴ–ում բոլոր մակարդակներով հայտարարվել է, ընդ որում բազմիցս և կանոնավոր կերպով, որ Ղրիմի կարգավիճակի քննարկումը փակված թեմա է»։









































