Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Մասնավորը չի ուզում փող ծախսի. Սևանում մարդիկ նախընտրում են հանրային լողափերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սևան»  ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:

Պարոն  Գուլանյան, այսօր տեղի է ունենալու հանգստյան սեզոնի բացումը: Այս տարի հանրային և մասնավոր լողափերի մասով ի՞նչ փոփոխություն կա:

-Հանրային 8 լողափերից երեքն ամբողջությամբ կահավորված են, բոլոր ծառայությունները բարձր մակարդակով իրականացվում են, կան ավտոկայանատեղիներ, բիոզուգարաններ, հանդերձարաններ և այլն: Ամեն տարի այդ գույքը թարմացվում է, ավազն փափկեցվում, ջրի մեջ են մշտական ռեվիզիաներ իրականացվում: Ունենք լողափեր մասամբ կահավորված Շորժայի հատվածում, Նորատուսում , Ծովազարդի մոտ, որտեղ ուղղակի ավազն է հարթեցված, աղբարկղեր են տեղադրված և մեքենաների համար նախատեսված վայրեր:

Ունենք հետաքրքիր տենդենց, որ համայնքներն են սկսել իրենք կառուցել հանրային լողափեր: Օրինակ Մարտունի համայնքի կողմից կառուցվեց: Ընհանուր առմամբ, այսօր ևս փնտրում ենք տարածքներ, որտեղ կարող ենք ստեղծել հանրային լողափեր: Հանրային լողափերը ստեղծվում են այն հատվածնեում, որտեղ մարդիկ սիրում են շատ ժամանակ են անցկացնում:

Մենք նախնական նպատակ ենք ունեցել 5 կմ ճակատային մասով հանրային լողափ ունենալու, որը մենք հաշվարկում ենք մոտ 60 կտոր հանրային լողափեր: Այդ պրոցեսն ընթացքի մեջ է բայց ցավոք ունենք ֆինանսական միջոցնեի հետ կապված խնդիրներ: Խնդիրը միայն լողափի կառոցման մեջ չէ, նաև սպասարկման, որովհետև դրանց համար բավականին գումարներ են հարկավո,ր, որպեսզի վճարովի չդառնան: Մոտավոապես 18 մլն դրամ ծախսվում է հանրային լողափերի սպասարկման համար, որը երբևէ պետական միջոցներից չի փոխանցվել: Այս տարի ևս <Սևան ազգային պարկը> ծանր ֆինանասական վիճակի մեջ է:

Բայց միևնոյն է դա չի խանգաում, որ հանրային լողափերը գործեն պատշաճ մակարդակով և ընդունեն զբոսաշրջիկներին: Ինչքան էլ տարօրինակ է, մենք մասնավոր հատվածներում չունենք գեղեցիկ կահավորված լղափեր, գարավիչ ծառայություններ մատուցող լողափեր: Մեկ-երկու մասնավոր լողափերը հանած, մեր հանրային լողափերն ավելի լավն են, քան մասնավոը: Մենք շատ դժգոհությոններ ունենք մասնավոր լողափերի հտ կապված, որ քանի հանրային լողափը գործում է, իրենց մոտ լողացողները քչանում են, չհաշված գիշերակացով մնացողները:

Մասնավոր լողափերի գնային քաղաքականությունն ինչպիսին է:

-Գնային քաղաքականությունը տարբեր է: Որևէ օրինաչափության չեն ենթակվում: Մեր կողմից մշտական աշխատանք կա, որ ուղղակի լողափին մոտենալը լինի անվճար: Երբ մարդը մոտենում է լճին պարզաես լողալու համար, լինի անվճար, գումարներ չգանձվեն: Եվ դա մեզ հաջողվում է: Երբ մարդը ոչ մի ծառայություններից չի օգտվում, որևէ մեկը չի կարող գումար պահանջել: Իսկ տնտեսվարող սուբյեկտները սկսոմ են գումար պահանջել ավտոկանգառի պատրվակով, հովանոցների և այլն: Գները մոտավորապես մեկ անձի համար 500-ից մինչև 1000-1500 դրամ ընկած հատվածում է:

Բայց պետք է ասեմ, որ մասնավորի կողմից ոչ մի առանձնահատուկ բան չի արվում լողափերում՝ ավազն են հարթեցնում, ավտոկանգառ են ստեղծում ու դրանով սահմանափակվում: Իսկ հանրային լողափերում, անգամ ոչ ճոխ կահավորված, կա ավտկանգառ, հանդերձարան: Օրինակ Շորժայի հատվածը Կառավարության որոշմամբ հանրային լողափերի մեջ չի մտնում, բայց մենք այնտեղ ունենք գեղեցիկ ավտոկանգառ, միշտ ավազի հատված է փափկեցվում, բուսական հատվածն է հեռացվում, փրկարար կա, հանդերձարան ենք տեղադրել, մտածել ենք զուգարանների մասին և այլն: Այդ հատվածից ևս գոհ են հանգստացողները:

Այսինքն՝ մարդիկ նախընտրում են հանրային լողափերը, ոչ թե մասնավոր: Այս տարի ծանրաբեռնվածությունն ինչքան է: Ավելացե՞լ են զբոսաշրջիկների թիվը: Եվ մասնավոր լողափերի սեփականատերերից որքա՞ն հարկ է ստանում պետությունը:

-Միանշանակ, ինչի մասին է խոսքը: Հանրային լողափերի կառուցումից հետո, մասնավոր լողափերում համարյա թե մարդ չի լողանում: Գիշերակացով ինչ-որ տեղ մնում են, գալիս են հանրային լողափում հանգստանում են և հետ գնում հյուրանոց: Մեր հանրային լողափերը բոլոր մասնավոր լողափերից լավն են: Մեր հանրային լողափերը գնալով ծանրաբեռնվում են: Եթե 2012-ին մենք տարեկան ունեինք 100-120 հազար այցելու, 2017-ին այդ թիվը հասել է 300 հազարի: 2012-ին եղել է կահավորված երկու հանրային լողափ, 2017-ին արդեն ունեիքն երեք լողափ: Երեք լողափի համար այդքան այցելուն բավական շատ է: Մեկ օրվա կտրվածքով մեկ լողափում այցելուների թիվը կարող է հասնել 10-15 հազարի:

Մասնավորը պետությանը վճարում է բավական ցածր վարձավճար՝ տարեկան 40-50 դրամ մեկ քառակուսի մետրի համար: Դրանք մեծ թվեր չեն: Դա ընդհանրապես նշանակություն չունի: Այտեղ ուղղակի մասնավորը չի ուզում գումար ծախսի և լողափը բարեկարգի: Եղած գումարը դնում է ռեստորանային կամ հյուրանոցային հատվածի վրա, իսկ պետությունը կոնկրետ գումար է ծախսում լողափ ստեղծելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում