Sunday, 21 06 2026
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից

«Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմական հավակնությունները․ պետք է ամեն րոպե պատրաստ լինենք պատերազմի»

«Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմական հավակնությունները և անգամ նրանց պաշտպանության նախարարն է բացահայտ հայտարարում, որ Իլհամ Ալիևը իրենց հրահանգել է պատրաստ լինել պատերազմի։ Ինչ վերաբերում է զորահանդեսին, ապա սովորաբար զորահանդեսների ժամանակ զինատեսակների ցուցադրումն ուժի ցուցադրում է նշանակում և դրան կարող են հաջորդել կամ չհաջորդել ռազմական գործողություններ։ Բացի դրանից, այդ զորահանդեսն ունի նաև հոգեբանական ազդեցության գործոն, բայց, եթե հետևում ենք Ադրբեջանի վերջին շրջանի գործողություններին՝ թեկուզև Նախիջևանի հատվածում, երբ չեզոք գոտու հաշվին իրենց համար որոշակի բարելավումներ են արել, բայց հանրությանը մատուցում են դա իբրև «ազատագրում» կամ ձեռքբերում, ապա սա նշանակում է նաև իրենց ժողովրդին հոգեբանորեն պատրաստել պատերազմի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ խոսելով հունիսի 26-ին Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսի մասին։

Ռազմական փորձագետի խոսքերով, հայկական կողմը միշտ պետք է գիտակցի, որ պատերազմը չի ավարտվել և ունենք մի այնպիսի հակառակորդ, որից ամեն րոպե սպասելի են ռազմական գործողություններ։

«Մենք պետք է հասկանանք, որ այդ երկիրը մեր թշնամին է և ամեն րոպե պետք է համապատասխան ձևով պատրաստ լինենք՝ և դիվանագիտական դաշտում և ռազմական դաշտում համարժեք արձագանքելու համար։

Հայկական բանակը հասկանում է վտանգը, հասկանում է ռիսկերը՝ հատկապես 2016թ-ի ապրիլյան գործողություններից հետո և այս առումով բավականին լուրջ աշխատանքներ են տարվել բոլոր ուղղություններով՝ սկսած մարտավարական պատրաստությունից ընդհուպ մինչև անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստություն»,-շեշտեց Եղիազարյանն ու միևնույն ժամանակ հավելեց․

«Այս իրավիճակում մեր մոտեցումը պետք է լինի այնպիսին, որ մենք ամեն օր պետք է սպասենք, եթե անգամ չկա այդ վտանգը՝ կապ չունի, մենք պետք է սպասենք․ այս հոգեբանությամբ պետք է այսօր մեր ծառայությունը տանենք, որովհետև ունենք այնպիսի հակառակորդ, որը իրենց համար հարմար պահի դեպքում չի վարանելու փորձել զինված ճանապարհով խնդիրը լուծել, ինչպես դա եղավ 2016թ-ի ապրիլին, առավել ևս այն պարագայում, երբ տարածաշրջանային որոշակի փոփոխություններ են սպասվում և դրա հետ կապված դիրքավորումներ են կատարում այդ երկրները, ուստի մենք այս հանգամանքները չպետք է անտեսենք և պիտի ավելի մեծացնենք մեր զգոնությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում